Մեր մասին

ARDSN-ը 2020 թվականից գործող ընտանեկան բրենդ է, որը միավորում է ժամանակակից դիզայնը, գործնականությունը և մատչելի գները։ Մենք ներմուծում ենք խնամքով ընտրված խոհանոցային և սեղանի սպասք՝ հետևելով համաշխարհային միտումներին և առաջարկելով այնպիսի հավաքածուներ, որոնք գեղեցկացնում են յուրաքանչյուր սեղան և առօրյա պահը։

Մեր հաճախորդներն են ընտանիքները, երիտասարդ զույգերը, ինչպես նաև բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ, որոնց վստահելի գործընկերն ենք՝ ապահովելով անհրաժեշտ և ոճային սպասքով։ Մենք հավատում ենք, որ գեղեցիկ և որակյալ սպասքը միայն դեկոր չէ, այլ տան և հյուրընկալության մշակույթի կարևոր մասը։ Այդ պատճառով ARDSN-ում ընտրում ենք այնպիսի ապրանքներ, որոնք համատեղում են նորաձևությունը, ֆունկցիոնալությունը և հասանելի արժեքը։