Նրբագեղ սև կերամիկական մոխրաման՝ յուրահատուկ ռելիեֆային դիզայնով։
Կերամիկական Մոխրաման, համարձակ և ժամանակակից դիզայնի համադրություն է, որը կդառնա ցանկացած միջավայրի ոճային լրացում։ Խորը սև գույնը և արտահայտիչ ռելիեֆային մակերեսը նրան հաղորդում են յուրահատուկ բնավորություն՝ ստեղծելով շքեղ և տպավորիչ տեսք։
Պատրաստված բարձրորակ կերամիկայից՝ մոխրամանը նախատեսված է ամենօրյա հարմարավետ օգտագործման համար։ Այն ունի մի քանի ակոս՝ ծխախոտի ապահով տեղադրման համար, իսկ լայն և խորը կառուցվածքը նպաստում է մոխրի կոկիկ հավաքմանը։ Ամուր և կայուն ձևը ապահովում է երկարատև ծառայություն և հուսալիություն։